Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի

Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի
09.07.2020 | 14:36

Աժ-ն 2020-ի հուլիսի 13-ին ժամը՝ 14:00-ին, կգումարի արտահերթ նստաշրջան, որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը։ Նիստի օրակարգում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում), «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, (երկրորդ ընթերցում), «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)։ Նիստի օրակարգում է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)։

Դիտվել է՝ 3890

Մեկնաբանություններ